Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ, Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրա ստեղծագործությունները մեկ շաբաթ կհնչեն մետրոպոլիտենի կայարաններում։ Այս մասին հայտում են Երևանի մետրոպոլիտենից:
«Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը թողարկվել 2024թ. դեկտեմբերի 20-ին. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:
Սա հիասքանչ հնարավորություն է երաժշտասերների համար՝ վայելելու հայ մեծ կոմպոզիտորի գործերը՝ մետրոպոլիտենի յուրահատուկ մթնոլորտում։
Մանսուրյանը՝ հայ երաժշտության կենդանի լեգենդն, իր ստեղծագործություններով անգնահատելի դեր ունի հայկական մշակույթում և նրա գործերը շարունակում են պահպանել իրենց մեծ նշանակությունը թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։ Շնորհավո՛ր տարեդարձդ, Մաեստրո՛...»,-ասված է հաղորդագրության մեջ: