Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում:
Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում, դասընթացների կազմակերպում և այլ գործունեություն։
2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար նախապատվություն է տրվում հետևյալ ուղղություններին․
Նախագծերի կառավարում,
Թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներ),
MS ծրագրերի կառավարում,
Գրաֆիկ դիզայն։
Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 14-ից մարտի 1-ը ներառյալ: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց/առկա հարցազրույցների:
Ծրագրի պահանջներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում։