Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճարից

27 Հունվար, 2025 22:36
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճարից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3,000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը:

«Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին