Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում կինը դանակահարել է ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն

27 Հունվար, 2025 22:13
Լոռու մարզում կինը դանակահարել է ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն

Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թատերական փողոցում դանակով հարված ստանալու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք չթափանցող» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Մ․-ն է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գառնիկ Մ․-ին Թատերական 4 հասցեի մոտ դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Լուսինե Ղ․-ն՝ իր ամուսնուն՝ Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Յուրի Ա․-ին ծեծի ենթարկելու պատճառով, իսկ հիշյալ դեպքին ականատես են եղել Գառնիկ Մ․-ի ընկերները, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Նարեկ Կ․-ն և 31-ամյա Արտակ Մ․-ն։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լուսինե Ղ․-ն ներկայացրել է նաև դանակը, որով մարմնական վնասվածք է պատճառել Գառնիկ Մ․-ին:


 

Լրահոս

Դիտել ավելին