2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:
Նոր ավտոբուսներն ավելի տարողունակ են և հարմարավետ՝ ձեր երթևեկությունն առավել հաճելի դարձնելու համար:
2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու ուղղությամբ:
Նոր հասարակական տրանսպորտն ապահովված է հետևյալ հնարավորություններով՝
թեքահարթակներ անվասայլակների և մանկասայլակների համար,
անվասայլակների և մանկասայլակների համար հատուկ անձնավորված տեղեր,
տեսախցիկներ անվտանգությունը վերահսկելու նպատակով,
հեռախոսի լիցքավորիչներ,
ուղևորների հաշվարկի սարքեր,
կանգ կոճակներ,
տեղեկատվական ցուցանակներ:
Փետրվարի 1-ից անցում ենք կատարում տրանսպորտային միասնական համակարգի, որը ներառում է համակարգի արդիականացում և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում՝ ապահովելով հարմարավետ և ժամանակակից սպասարկում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը՝ transport.yerevan.am: