Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հունվարի 23-ին հյուրընկալել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի աշակերտներին։
Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Երեխաների հետ քննարկվել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: