Կարևոր իրադարձություններ

Կամո Ունանյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

16 Հունվար, 2025 16:25
Կամո Ունանյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

Կարատեիև MMA մարզաձևում աշխարհի  և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկել են հետագա անելիքները և Կամո Ունանյանի նախորդիվ ձեռքբերած հաղթանակները՝ թե՛ MMA մարզաձևում և թե՛ կարատեում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը մասնավորապես նշել է, որ շատ ուրախ է Կամոյի հաջողությունների համար և նաև հպարտ է, որ Կամոն դեռ շարունակում է մասնակցել և բարձր պահել Հայաստանի դրոշը և պատիվը:

Պարոն Ծառուկյանը հույս է հայտնել, որ 2025 թվականի ընթացքում Կամոն կրկին հաղթանակներ կգրանցի: Հիշեցնենք, որ Կամո Ունանյանը մտադիր էր ավարտել սպորտային կարիերան՝առողջական լուրջ խնդիրների պատճառով:

Նա ունի բազմաթիվ լուրջ վնասվածքներ, սակայն որոշել է դեռևս մեկ տարի մասնակցել կարատեի տարբեր վարկածներով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում MMA-ի տարբեր կազմակերպությունների մարտերում: Այս տարվա ընթացքում Կամոն կունենա նաև 2 վիրահատություն, որից մեկը Գերմանիայում, սակայն սա նրան հետ չի պահի մրցաշարերին մասնակցելուց: Նաև նշենք, որ Կամո Ունանյանը պետք է պայմանագիր կնքեր «Ասպերա» կազմակերպեւթյան հետ, որը զբաղվում է MMA-ի մարզիկների գործունեությամբ, բայց այդ պայմանագիրը չեղարկվեց, քանի որ նա վերջերս ստացել էր լուրջ վնասվածք: Ինչևէ, նկատենք, որ տարբեր կազմակերպություններ մշտապես ուրախ են տեսնել Կամոյին իրենց մրցաշարերում:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Կամո Ունանյանն արդեն իսկ նախանշել է անելիքների հաջորդականությունը: «Այս տարվա մարտին Լեհաստանում նախատեսում եմ մասնակցել WKF մրցաշարին, որից հետոապրիլինպլանավորելեմ «Նաիզա» կազմակերպությունում MMA մարտ: Իսկ հունիսին Խորվաթիայում, հուլիսին Շվեդիայում կարատեի տարբեր վարկածների առաջնություններում հանդես կգամ: Այդ մրցաշարերից հետո՝արդեն ամռանը, կենթարկվեմ վիրահատության, որից հետո արդեն կերևա հետագա անելիքները», - նշում է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին