Հունվարի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում ծառայություն իրականացնելիս, ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Հայտնաբերվածն ու լողամիջոցի տերը՝ Սևան քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը, պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
Սևանցի տղամարդը հայտնել է, որ ձկներն ինքն է որսացել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ: