Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները և ներկայացրել է 2025-ի հիմնական ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
2024 թվականին իրականացված աշխատանքներ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում ապահովվել է շուրջ 2,390.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 117.0 մլրդ դրամով կամ աճը կազմել է 5.1 տոկոս: Մասնավորապես, հարկային մարմինների կողմից գանձվել են ավելի քան 1,940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, 2024 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովվել են տնտեսության զարգացումներին համահունչ: Վերջին տարիներին դրական դինամիկա է արձանագրվել ծախսարդյունավետության մասով․ հարկային եկամուտների հավաքագրման վրա կատարված ծախսերի կշիռը պահպանվել է գրեթե նույն՝ 1․1% մակարդակում։
Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից՝ մինչև 2023 թվականի համար կատարված գնահատականները (օբյեկտիվ պատճառներով դեռևս բացակայում են 2024 թ․ գնահատումները) հուշում են, որ հարկային վարչարարության ճեղքը (փաստացի և տրված օրենսդրության պայմաններում պոտենցիալ եկամուտների միջև շեղումը, որն, ըստ էության, ստվերային եկամուտներն են) վերջին 3 տարիներին ՀՆԱ-ում միջինում 0.3-0․4 տոկոսային կետով նվազել է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամ լրացուցիչ ստվերային հարկային եկամուտներ են վերականգնվել։
«Բայց պետք է գիտակցենք, որ սա եղել է այնպիսի դրական տնտեսական միջավայրում, որտեղ, ի լրումն ՊԵԿ ստվերի դեմ պայքարի ջանքերին, ազդել են նաև բարձր տնտեսական աճը և անկանխիկ գործառնությունների դերի ավելացմանն ուղղված ՀՀ կառավարության միջոցառումները և ջանքերը»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։ Ստուգումների, ուսումնասիրությունների, վերլուծական գործիքների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 50 միլիարդ դրամի ավելացում է արձանագրվել։ Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մասին է փաստում նաև նախորդ տարվա ընթացքում մաքսանենգության դեպքերի բացահայտումների դինամիկան․ 2024-ին բացահայտվել է մաքսանենգության 400 դեպք։
Տնտեսվարողների ընկալումներում ՊԵԿ գոհունակությունը շարունակում է պահպանվել պատշաճ մակարդակում, սակայն որոշակի նվազում է արձանագրվել, ինչը, ըստ ՊԵԿ նախագահի, հիմնական պատճառը՝ չնայած կատարված բարեփոխումներին և ստվերի կրճատման ջանքերին, դեռ չեն գտնվել կոշտի և օբյեկտիվության ճիշտ բալանսը և հասարակության հետ մարդակենտրոն հաղորդակցման ճիշտ մեթոդները։
2024թվականին իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր՝ ուղղված քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններին: Մասնավորապես, սահմանվել է նավթ-նավթամթերքին համանման որոշ ապրանքների (օկտանային հավելումների) մասով ակցիզային հարկի գանձման մեխանիզմը: Ներդրվել է տաքսի ծառայության ոլորտը կարգավորող նոր համակարգ՝ վեբ ու բջջային հավելվածներով և ընդունվել են վերջինիս կիրառման ապահովմանն ուղղված համապատասխան իրավական ակտեր: Հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգի ներդրման համար ևս ընդունվել են իրավական ակտեր:Խաղային ոլորտի կարգավորման նպատակով ընդունվել է նոր օրենք, միաժամանակ, տրվել է օպերատորի ներգրավման գործընթացի մեկնարկը։Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման համար սահմանվել են օրինապահության հավաստագիր
ստանալու համար դիմումի ներկայացման, դրա քննարկման կարգն ու ժամկետները: Օրինապահի կարգավիճակ ստացած տնտեսվարողները կօգտվեն մի շարք պարզեցումներից:Հետևողական աշխատանքներ են իրականացվել ստվերի գնահատումների բարելավման ուղղությամբ։Իսկ հարկային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման արդյունքում կիրառությունից հանվել են վիճակագրորեն ոչ նշանակալի 9 ռիսկային չափանիշներ, ներկայում գործող 72 չափանիշներից կատարելագործվել է 35-ը կամ շուրջ 50 տոկոսը: Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում ստուգումների արդյունավետությունը կբարձրանա նվազագույնը 20 տոկոսով: 2024 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 83 տնտեսվարող, որից 2-ը՝ ԼՏՕ ռեեստրում ընդգրկվելու համար։
Մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակումռիսկային չափանիշների մշտադիտարկման և փոփոխությունների արդյունքում 2023 թվականի համեմատ՝ 2024 թվականին էականորեն նվազել են «Կարմիր» ռիսկի մակարդակով (այսինքն` զննման ցուցմամբ) դեպքերի քանակը, մասնավորապես, եթե 2023 թվականին զննման դեպքեր քանակը ընդհանուրի մեջ կազմում էր միջինում 17%, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը ավելի քան
երկու անգամ նվազել է` կազմելով միջինում 6%, իսկ տարվա վերջին ամիսներին հասել է 5%-ի, ինչը համապատասխանում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից ներկայացվող խորհրդատվություններում նշվող ցուցանիշին:
Թվայնացմանգործընթացի շրջանակում մշակվել և ներդվել է Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով և բջջային հավելվածի միջոցով։ Շուրջ 59 հազար քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։ Իրագործված այլ նախաձեռնություններից են նաև հարկային և մաքսային ծառայողների տեսախցիկների և տեսահսկման, ինչպես նաևգրանցված աշխատողների նույնականացման համակարգերի ներդրումը, տաքսի ծառայություն մատուցող քաղաքացիների համար հարկերի վճարման My Tax հավելվածի գործարկումը: Հիմնվել է նաև «ՋԻ Սոլյուշնս» ՊՈԱԿ-ը, ինչը հնարավորություն կտա մեծ թափ հաղորդել թվայնացման բարեփոխումներին:
Մի շարք բարեփոխումներ են իրականացվել մաքսային ընթացակարգերում,մասնավորապես, պարզեցվել է ֆիզիկական անձանց առաքանիների գծով հայտարարագրման գործընթացը: Փոստային կամ սուրհանդակային առաքումների միջոցով ներմուծվող ապրանքների մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում ֆիզիկական անձանց մաքսային մարմին այցելությունն այլևս պարտադիր չէ. 2024 թվականից քաղաքացու և մաքսային մարմնի միջև շփումն իրականացվում է հեռավար (էլեկտրոնային նամակագրության միջոցով), և ֆիզիկական անձնանց համար հայտարարգրերը լրացվում են անվճար։
Երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների գծով եզրակացությունը նախորդ տարվանից տրամադրում է մաքսային մարմինը՝ անվճար եղանակով։Արտահանման փաստաթղթային հսկողությունն իրականացվում է հեռավար եղանակով՝«Մեյլինգ» համակարգի միջոցով, ինչը նշանակում է, որ փաստաթղթային հսկողության համար մաքսային մարմին անձամբ այցելելու անհրաժեշտություն չկա։ Նշված ռեժիմով 2024 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին հեռավար սպասարկվել է շուրջ 4000 հայտարարագիր։2024 թվականից ներդրվել է նաև մաքսային գործառնությունների ժամանակի չափման մեխանիզմը (Time release study), ինչը թույլ է տալիս գնահատել մաքսային գործառնությունների տևողությունը և արդյունավետությունը։
Շարունակվել է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը: ՊԵԿ աշխատակիցների համար ուսումնական կենտրոնում ներդրվել է էլեկտրոնային ուսումնական հարթակ:
Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ակտիվացել է միջազգային կառույցների և տարբեր երկրների միջև բազմակողմ և երկկողմ գործակցությունը (Համաշխարհային բանկի հետ իրականացվել են գոհունակության հարցումներ և գնահատումներ, աշխատակիցների գնահատման համակարգի (KPMG, KPI) մշակման աշխատանքներ, ՄԱԶԾ աջակցությամբ հիմնվել էԹվային հետախուզության լաբորատորիա և այլ ծրագրեր): Իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես, ՊԵԿ-ն ակտիվ մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումին, ինչպես նաև ստորագրվել է «Ֆինանսական հաշիվների
վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիր», ինչը թույլ կտա առաջիկայում համապատասխան գործիքակազմի ներդրման միջոցով իրականացնել տվյալների փոխանակում անդամ երկրների միջև։
2025 թվականի ՊԵԿ առաջնահերթություններ և հիմնական ծրագրեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումների արդյունքում նախանշվել են 2025 թվականի առաջնահերթությունները և ծրագրերը։ ՊԵԿ-ի գերխնդիրը՝հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն է և այս ուղղությամբ ՊԵԿ-հանրություն-բիզնես գործընկերային և կառուցողական երկխոսության ամրապնդումն է: «ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց, որին պետք է հասնել տնտեսության և հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորման ու հարկերի պատշաճ վճարման միջև ճիշտ բալանս գտնելու միջոցով»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը։։
Այս տարվա առաջնահերթություններից են լինելու ՊԵԿ արդիականացված նոր ռազմավարության ձևավորումը։ Թվայնացման բարեփոխումները ևսԿոմիտեի հիմնական ուղենիշերից են: Մաքսային ոլորտում, մասնավորապես, նախատեսվում է գործարկել ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական համակարգը, «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ներդնել ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման, ինչպես նաև «EXIM» տեղեկատվական համակարգերը։
Լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման շրջանակում նախատեսվում էԵրևանի և Սյունիքի մաքսային կենտրոնների կառուցում, «Մեղրի» և «Բագրատաշեն» անցման կետերի ենթակառուցվածքների վերակառուցում, արտահանմամբ զբաղվող կառուցվածքային միավորի ստեղծում (24/7 գրաֆիկով):Ընթացիկ տարում կներդրվի նաև մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային հարթակը, կշարունակվի
հարկային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը:
Հարկային ոլորտումնախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը, ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:
Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները: Վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործմանշրջանակում կներդրվեն հետվճարի տրամադրման համակարգը (cash back), միջազգային հարկման նոր գործիքակազմը, խաղային ոլորտի կարգավորման նոր մեխանիզմները, ինչպես նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության փոխանակման համակարգը:
Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և զարգացնել հսկողական միջոցառումների բազա: Ստվերի և իրավախախտումների դեմ կոշտ պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ՝ անխնա պայքարը 2025-ի հիմնական առաջնահերթություններից են լինելու: Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու:
Մարդակենտրոնությունը և մարդկային արժեքները լինելու են առաջնային։ Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ 2025 թվականին ՊԵԿ-ը պետք է բեկում մտցնի մարդկանց ընկալումներում, ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջեի), և հարկ վճարելու մշակույթը դարձնի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարձրացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթ: