Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում գործարար հանդիպումներ կկազմակերպվեն Երևանում և Բեռլինում

16 Հունվար, 2025 22:46
Առաջիկայում գործարար հանդիպումներ կկազմակերպվեն Երևանում և Բեռլինում

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։

Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործարար հանդիպումներ Երևանում և Բեռլինում և անցնել առավել գործնական քայլերի։

Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են գերմանական ընկերությունների հետ գործարար կապեր հաստատելով կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

 

Լրահոս

Դիտել ավելին