Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել են քաղաքաշինության բնագավառի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները։
Հաստատված ՇՄԶ միջոցառումների ժամանակացույցը տեղադրված է կոմիտեի www.minurban.am կայքի «Ծառայություններ» բաժնի «Լիցենզավորում» ենթաբաժնում (https://www.minurban.am/hy/schedule_events1)։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն անցկացնում է էլեկտրաէներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացներ, իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ «Շինարարական նյութերին ներկայացվող պահանջները» և «Քաղաքաշինության բնագավառի օրենսդրություն․ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները» թեմաներով դասընթացներ։
Առաջիկայում՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվելուց հետո, կհրապարակվեն նաև այլ թեմաներով ՇՄԶ միջոցառումների ժամանակացույցները։ Դասընթացներին գրանցվել և մանրամասներին ծանոթանալ կարող եք՝ դիմելով կազմակերպիչներին։
Տեղեկացնենք նաև, որ կոմիտեի կայքի «Ծառայություններ» բաժնի «Լիցենզավորում» ենթաբաժնում հրապարակված են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման և հավաստագրման գործընթացի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև լիցենզավորված կազմակերպությունների ցանկը։