Բարեփոխումների համատեքստում ՆԳՆ-ն առանցքային է համարում հանրությանը քաղաքացիակենտրոն բարձրորակ և հնարավորինս թվային միջավայրում ծառայությունների մատուցումը, ինչի ուղղությամբ մի շարք քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց նաև կարևոր ծրագրեր են մշակվել ընթացիկ տարվա անելիքների համատեքստում:
Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ինստիտուցիոնալ առումով 2024թ-ին ավարտին է հասցվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը, իսկ հաշվառման-քննական ծառայությունների գործառույթները, հաշվի առնելով իրենց քաղաքացիական բնույթը, տեղափոխվել են նախարարության տիրույթ։
«Հանրային ծառայությունների պահանջարկի նշանակալի աճ ենք գրանցել տարբեր ուղղություններով ինչպես օրինակ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների մասով, որոնք վերջին 3 տարիների ընթացքում եռապատկվել են՝ տարեկան կտրվածքով անցնելով 20.000-ը»,- ասել է նախարարը։