Հունվարի 20-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կմեկնարկի 2025թ.-ի Համաշխարհային տնտեսական տարեկան ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին տեղեկանում ենք տնտեսական ֆորումի պաշտոնական կայքից։
Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը, մասնակցելու է 130 երկրի շուրջ 3000 ներկայացուցիչ և կառավարության 350 ղեկավար:
Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մասնակիցների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը, որը միանալու է առցանց՝ մասնակիցների հետ ինտերակտիվ երկխոսության համար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկրների ղեկավարներ։
Սիրիայի նոր վարչակազմի ԱԳ նախարար Ասադ Հասան Ալ Շիբանին ևս մասնակիցների ցանկում է։