Կարևոր իրադարձություններ

Դալասի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի պատճառով սատկել է ավելի քան 500 կենդանի

04 Հունվար, 2025 13:55
Դալասի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի պատճառով սատկել է ավելի քան 500 կենդանի

Ամերիկյան Տեխաս նահանգի Դալաս քաղաքի առեւտրի կենտրոնում ուրբաթ առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով ավելի քան 500 կենդանի է սատկել, որոնց մեծ մասը մանր թռչուններ են եղել, հայտնել է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Դալասի հյուսիս-արեւմուտքում գտնվող Plaza Latina կենդանիների խանութում 579 կենդանիներ սատկել են ծխից, ասել է Դալասի հրշեջ-փրկարար ծառայության ներկայացուցիչ Ջեյսոն Էվանսը։

Հրդեհի բոցը այդպես էլ չի հասել կենդանիներին։ Էվանսի խոսքով՝ սատկել են նաեւ հավեր, ծովախոզուկներ, երկու շուն եւ երկու կատու։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ հրդեհի մարումը տագնապի երկու ահազանգից հետո տեւել է մոտ երկու ժամ, իսկ տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում այն ​​մարվել է 45 հրշեջների կողմից։

Հրդեհի հետեւանքով ոչ մի մարդ չի տուժել։

Էվանսը տեղեկացրել է, որ մեկ հարկանի առեւտրի կենտրոնի մեծ շենքը լուրջ վնասվել է, մասամբ քանդվել է տանիքը։

Նա ավելացրել է, որ հրդեհի պատճառը դեռ պարզված չէ եւ կիրականացվի հետաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին