Մոսկվան դարձավ վառ սպորտային իրադարձության ականատեսը՝ միջազգային բռնցքամարտի երեկոյի, որտեղ ասպարեզ ելան մարտարվեստների լավագույն ներկայացուցիչները: Մրցաշարի հերոսներից մեկը դարձավ հայ բռնցքամարտիկ Յուրի Սակունցը, ով պայքարում էր WBU վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար` միջին քաշային կարգում: Նրա մրցակիցն էր Ուրմատ Ամանկուլովը Ղրղզստանից:
Մարտի առաջին վայրկյաններից Յուրի Սակունցը ցուցաբերեց վճռականություն և անկոտրում կամք հաղթանակի հանդեպ: Երկրորդ ռաունդում նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ապա հզոր և ճշգրիտ հարվածով ավարտեց մենամարտը նոկաուտով: Նրա վստահ հաղթանակը դարձավ մեծ սպորտային ձեռքբերում:
Հաղթանակից հետո Յուրին դիմեց հանդիսատեսին հուզիչ խոսքով: Նա իր հաղթանակը նվիրեց լեգենդար «Արաբո» կամավորական ջոկատի անձնվեր զինվորներին, սփյուռքում ապրող մեր հայրեներին և արցախցիներին՝ ընդգծելով ազգային միասնությունը պահպանելու և հայրենիքի մասին հոգ տանելու կարևորությունը: Յուրի Սակունցն անհատականություն է, որը վաղուց արդեն իր անունը գրել է սպորտի պատմության մեջ:
Նա ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ձեռք է բերել համաշխարհային ձեռնամարտի չեմպիոնի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի կոչումներ: Նրա անունը զարդարում է Գինեսի ռեկորդների գիրքը ութ բացառիկ նվաճումներով:
Տեսանյութն` այստեղ: