Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Պատժի փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա

13 Դեկտեմբեր, 2024 09:15
«Հրապարակ». Պատժի փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը բոլորովին վերջերս իշխանությունում իզգոյի կարգավիճակում էր, եւ նրա հետ անգամ ՔՊ-ի իր գործընկերները չէին շփվում, նա մի քանի սորոսական տիկնանց հետ էր ընկերություն անում, առաջին պլան է բարձրացել՝ Արեւմուտքից նկատվող վերջին ճնշումների արդյունքում:

Մասնավորապես, այդ համատեքստում է պետք դիտարկել պետական ապարատում կատարվող վերջին նշանակումները․ Սրբուհի Գալյանի` արդարադատության նախարար, Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելը։

Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, քովիդի գործով գլխավոր դերակատար Թորոսյանը, ըստ էության, հասավ իր նպատակին, նա պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա՝ զբաղեցնելով ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Իսկ ՔՊ-ում դիստանցիա են պահում նրանից՝ կարծելով, որ նա ուժեղ է ավելի շուտ իր դրսի հովանավորների շնորհիվ, քան թե Նիկոլ Փաշինյանի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին