Վրաստանում ընտրական հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին: Նա նախագահի միակ թեկնածուն էր:
Այս տարի առաջին անգամ նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Ղավելաշվիլին ստացել է 224 ձայն: