Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ ղեկավարը Ջերմուկում ծաոթացել է հանրային սննդի կետերի սննդի կազմակերպման գործընթացին (լուսանկարներ)

14 Դեկտեմբեր, 2024 13:22
ՍԱՏՄ ղեկավարը Ջերմուկում ծաոթացել է հանրային սննդի կետերի սննդի կազմակերպման գործընթացին (լուսանկարներ)

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին

Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է համապատասխանում իրավական ակտերով սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տնտեսվարողների հետ, քննարկել առկա խնդիրները, հորդորել պատշաճ կերպով իրականացնել հանրային սննդի կազմակերպումը, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը:

Տեսուչները գույքագրել են բոլոր անհամապատասխանությունները, տրվել է ժամանակ դրանք արագորեն շտկելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին