«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է տրվել՝ հավաքել երրորդ դասարանցիների մայրենիի աղմուկ բարձրացրած դասագրքերը, որպեսզի գրքի կազմի վառվող դրոշի նկարը փոխեն նորով:
Տեղեկացրել են, որ ինքնակպչուն նկարներ են ուղարկելու դպրոցներ, որպեսզի վրայից փակցվեն վառվող դրոշով լուսանկարի վրա։ Հիշեցնենք․ դեռեւս ամռանն այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, սոցիալական ցանցում օգտատերերը հրապարակում էին «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվելիս լինի։
Մարդիկ մեղադրում էին գրքի հեղինակներին, հնչեցնում վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, որ այս սիմվոլիկան մտածված է տեղ գտել գրքի վրա: Դասագրքի հեղինակները պարզաբանում տարածեցին՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրած ձեւավորման հետ, եւ որ տպագրության ժամանակ տեխնիկական վրիպակ է եղել եւ այլն:
Հիմա որոշել են հետողորմյա անել եւ, ըստ էության, ցույց տալ, թե դասագրքի վրա մտածված չեն տեղադրել նման ապազգային նկար»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։