Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի նպատակներից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է։
«Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն են: Մնացած ամեն ինչ կարող է քննարկվել»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ 2030 թվականին Վրաստանը կարող է միանալ Եվրամիությանը։