Դեկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սամվել Խաչատրյանի վարած «Mercedes G63» և 28-ամյա Արման Խրինի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։