Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն

14 Դեկտեմբեր, 2024 08:00
«Փաստ». Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյօֆֆ փուլի ՊորտուգալիաԴանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:

Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ Ազգերի լիգայի Հայաստան Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից «պիրոտեխնիկայի և անթույլատրելի բովանդակությամբ պաստառների համար» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱի կողմից տուգանվել է 37500 եվրոյով։ Ավելին, «Հանրապետական» ստադիոնում 500 տեղ փակ կլինի։

Ընդ որում, որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: Իհարկե, ՈՒԵՖԱի կողմից այս կամ այն երկրի, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանելը նորություն չէ, սակայն ուշագրավ է 500 նստատեղի նկատմամբ «արգելքը»: Ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանի դեպքում նախկինում նման բան չի եղել: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսքն այն տեղերի մասին է, որտեղից ավանդաբար երկրպագում են հավաքականի ֆանակումբները՝ «Առաջին հայկական ճակատը» (FAF) և Red Eaglesը, որոնք վերջին շրջանում պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին