Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 8.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԿամԱԶ»-ը և «ՎԱԶ 2107»-ը:
«ՎԱԶ 2107»-ի 35-ամյա ուղևոր Ռազմիկ Կ.-ն մահացել է, իսկ 28-ամյա վարորդը, 28-ամյա և 29-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կատարվում է նախաքննություն: