Օդի մարդածին աղտոտվածության առումով Երևանի քաղաքապետարանն անելիք ունի։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը երևում է քաղաքապետարանի կայքում։ Ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ մտահոգիչ է լինում»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքպետին զեկուցել են, որ յուրաքանչյուր տարի ձմեռային ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների հետևանքով լինում են ախտոտվածության ցուցանիշների գերազանցումներ։ Նաև ընդգծեցին, որ Երևանի քաղաքապետարանը խիստ վարչարարության միջոցով շինհրապարակներն է ուշադրության կենտրոնում պահում և այս ընթացքում արտառոց արտանետումների ավելացում չի արձանգրվել։
Օդի մարդածին աղտոտվածության առումով Երևանի քաղաքապետարանն անելիք ունի։ Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, թե Երևանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի աղտոտվածության բարելավման ուղղությամբ»,-ասել է քաղաքապետը: