Կատարվում են մեծ ծավալի հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, պայթեցումներ, կառուցվում է ճանապարհի հողային պաստառը։ Իրականացվում են 360մ երկարությամբ թունելի հորատման, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման և այլ աշխատանքներ։
Շինարարության մեջ ներգրավված են մեծ թվով մեքենա-մեխանիզմներ, մարդկային ներուժ, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանի բնակիչներ։
Ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։