Դեկտեմբերի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 441 դեպք, որից 153-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, պայթյունի, օձի նկատման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ քամու՝ 4, մերկասառույցի՝ 13, թունավորման՝ 10, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 165, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 25, 60 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 271 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 127 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 140, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: