«Տոկոսի հետ կապված խնդիրը մեծ է, և մինչև հունվարի 1-ը անցումը պետք է մեղմ իրականացնել, ուստի ակնկալում եմ, որ իրավիճակի լուծման համար առաջարկներ ներկայացվեն, քանի որ հունվարից մեծ թվով մարդիկ միանգամից անցում են կատարելու ամբողջապես նոր համակարգի:
Խոսքն այն մասին է, որ 6 տոկոսն օգտվում է այս համակարգից էլեկտրատրանսպորտում, 94 տոկոսը դեռևս կոպեկով է օգտվում, և այս 94 տոկոսը պետք է անցում կատարի նոր համակարգի: Կամ 36 տոկոսը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում օգտվում է համակարգից, դա նշանակում է, որ 64 տոկոսը դեռ 100 դրամից է օգտվում, և 64 տոկոսը ամբողջապես պետք է անցում կատարի նոր համակարգի: Սրանք լուրջ թվեր են:
Մետրոպոլիտենում արդեն անցում ենք կատարել, 100 տոկոսն է օգտվում համակարգից, բայց այս դեպքում էլ որոշ տուրբուլենտ դժվարություններով հասանք այդտեղ: Այնուամենայնիվ, այնտեղ ունենք անցարգելներ, որոնք այլընտրանք թույլ չեն տալիս»,- նշել է Ավինյանը՝ հիշեցնելով, որ կա մոտ 15 օր աշխատանքն իրականացնելու համար, այս աշխատանքը պետք է իրականացնեն մինչև նոր տարի: