Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ծառատնկման աշխատանքներին։
«Խոսում ենք հաջորդ տարի ևս 30 հեկտար տարածքի կանաչապատման, անտառապատման մասին, և զավեշտալին այն է, որ մեր ընդդիմախոսները մեզ պարբերաբար մեղադրում են կանաչ ֆոնդը վերացնելու մեջ.
Վերջին 2 տարում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ ու անտառներ են տնկվել։
Եթե համեմատենք վերջին երկու տարին վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել՝ վերջին 2 տարում ավելի շատ ծառ է տնկվել Երևանում, ծառեր, որոնք երեք ամիս հետո չեն չորացել։
Այդ աշխատանքների հետ միասին նաև ոռոգման համակարգ են անցկացրել»նշել է քաղաքապետը։