Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ (լուսանկարներ)

16 Դեկտեմբեր, 2024 12:56
Կասեցվել է Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․):

Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:

Մասնավորապես՝

– հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին