ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ըստ Լևոն Քոչարյանի մինչ 2018-ը Հայաստանում ամեն ինչ լավ էր՝ ապահով երկիր էր, բայց
Նույն Լևոնի երեխաները ծնվում էին ԱՄՆ-ում,
Քոչարյանները 3 մլն դոլարով առանձնատուն գնում էին հունական կղզում,
Քոչարյանները 6մլն դոլարի ներդրում անում էին Տանզանիայում։
Ներկայացնում են թե ապահով երկիր էին սարքել, բայց նույն երկրի ժողովրդի հաշվին դիզած իրենց միլիարդները ներդնում էին արտերկրում, անգամ Աֆրիկայում, իսկ երեխաներին օտարերկրյա քաղաքացիություն էին ապահովում։
Երեսպաշտությունը պոզով-պոչով չի լինում, ԱԺ ամբիոնից Քոչարյան կրտսերի դեմքով է լինում։
ՀԳ․ Հուսով եմ մի օր ԱԺ ամբիոնից կմանրամասնի, թե ինչպես ծակ սվիտերն ու հայերենի չիմացությունը բերեցին 6մլն դոլար ներդրում Տանզանիայում կամ 3 մլն դոլարով առանձնատուն հունական կղզում»։