Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել են, որ պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ հյուսիսում անվտանգությունը չի վերականգնվել, և բնակիչները չեն վերադարձել իրենց տները։
«Մենք հիմա հրադադարի մեջ ենք, ես ընդգծում եմ, որ սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ, մենք ունենք հստակ նպատակ՝ վերադարձնել բնակիչներին և վերականգնել հյուսիսը։
Մենք երկաթե ձեռքով պահպանում ենք այս զինադադարը և գործում ենք ցանկացած խախտման դեմ՝ աննշան կամ լուրջ»,- ասել է վարչապետը։