ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Հետաքրքրաշարժ վիճակագրություն
Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց
37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
53-ը կին է, 47-ը՝ տղամարդ
64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ
20-ը՝ երեխա է, 60-ը՝ աշխատանքային տարիքի, 20-ը՝ կենսաթոշակային տարիքի
96-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, 4-ը՝ դավանում է այլ կրոնների
98-ն ազգությամբ հայ է, 2-ը՝ այլ ազգության
Յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 3 մարդ
99-ը՝ գրաճանաչ է, 1-ը՝ ոչ
15 և բարձր տարիքի 100 մարդուց 62-ն ամուսնացած է, 38-ը՝ ոչ (չամուսնացած, ամուսնալուծված, այրի)
25-ն ունի բարձրագույն կրթություն, 75-ը՝ ավելի ցածր
23.7-ն աղքատ է, նրանցից 1.1-ը՝ ծայրահեղ աղքատ
ՀՀ սահմանահատումներ իրականացրած 41-ը ՀՀ քաղաքացի է, 59-ը՝ այլ երկրի
6-ը հաշվառված հաշմանդամ է
16-ը կենսաթոշակառու է
100 ընտանիքից 5-ը ստացել է ընտանեկան նպաստ
100 ընտանիքից 3-ը ստացել է սոցիալական նպաստ
100 մարդուն բաժին է ընկել 0.47 բժիշկ (10 000 մարդուն՝ 47 բժիշկ)
100 աշակերտին բաժին է ընկել 7 ուսուցիչ
100 մարդուց 21-ը հաճախել է թատրոն
100 մարդուց 13-ը գրադարանի ընթերցող է
100 մարդու հաշվով առկա է 134 բջջային կապի ակտիվ բաժանորդ
100 մարդուց 83-ն ունի շարժական լայնաշերտ ինտերնետի հասանելիություն
15-74 տարեկան աշխատուժի 100 մարդուց 88-ը զբաղված է, 12-ը՝ գործազուրկ
15-74 տարեկան 100 զբաղվածներից 56-ը տղամարդ է, 44-ը՝ կին
15-74 տարեկան 100 զբաղվածներից 66-ը վարձու աշխատող է, 34-ը՝ ոչ վարձու աշխատող
15-74 տարեկան 100 զբաղվածներից 23-ն աշխատում է պետական հատվածում, 77-ը՝ ոչ պետական հատվածում
15-74 տարեկան 100 գործազուրկներից 53-ը տղամարդ է, 47-ը՝ կին: