Եթե արտառոց բան չլինի, 100 %-ով դեկտեմբերի 8-ին է լինելու մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Երևան քաղաքի ամանորյա զարդարանքի համար այս տարի կծախսվի 549 մլն դրամ։
Գրիգորյանի խոսքով՝ ամանորյա միջոցառումները, ձևավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով։