Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին մոտեցավ 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Չեմպիոն դարձավ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Բելգիացի գրոամայստեր Դանիել Դարդհան 8.5 միավորով դարձավ արծաթե մեդալակիր: Գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն եզրափակեց լավագույն եռյակը 8 միավորով:
Հայ շախմատիստներից աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: