Կարևոր իրադարձություններ

Առաջին 9 ամիսների ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված քանի օբյեկտ է ստուգվել

20 Նոյեմբեր, 2024 16:32
Առաջին 9 ամիսների ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված քանի օբյեկտ է ստուգվել

2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված 102 օբյեկտներից ստուգվել է 76-ը։ 21 օբյեկտ չի ստուգվել՝ գործունեության դադարեցման կամ այլ պատճառներով, իսկ 5 հանձնարարագրի կատարումն ընթացքի մեջ է։

Ստուգումների հիմնական արդյունքները՝

• Առանց խախտումների շահագործվել է միայն 1 օբյեկտ ։
• Կազմվել է 70 կարգադրագիր, որտեղ սահմանվել են պարտադիր կատարման միջոցառումները։
• Արձանագրվել է 2686 խախտում, որոնք բաժանվել են ըստ ոլորտների հետևյալ կերպ՝
• էլեկտրասպառման ոլորտում 41 տնտեսավարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղերի) տեխնիկական ստուգումների արդյունքում գրանցվել է – 627 խախտում,
• Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 61 էներգատեղակայանքի տեխնիկական ստուգումների արդյունքում՝ 506 խախտում,
• Գազի համակարգի` գազափոխադրման բարձր ճնշման 2 էներգատեղակայանքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 58 խախտում,
• 110կՎ և բարձր լարման 11 էլեկտրատեղակայանքի` էլեկտրահաղորդման օդային գծի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 161 խախտում,
• 110կՎ և բարձր լարման 11 էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 150 խախտում։

Վերստուգումների արդյունքները՝

• Կատարվել է 18 վերստուգում, որոնցից 439 արձանագրված խախտումներից 170-ը վերացվել է։ 
• Թերությունների բացակայության վերաբերյալ տրվել է 9 տեղեկանք։
Ստուգումների արդյունավետության ցուցանիշներ՝
• Ստուգումների 85%-ը եղել է պլանային, իսկ 15%-ը՝ վերստուգում։


Հիմնական բացահայտված խախտումները՝

• Էլեկտրատեղակայանքներում աշխատանքի անվտանգության ռիսկերի գնահատման բացակայություն,
• Գազի տնտեսության տեխնիկական սպասարկման հատուկ հրահանգների բացակայություն,
• Օդային գծերի պարբերական զննումների ժամանակացույցի խախտում։

 

Լրահոս

Դիտել ավելին