Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողության հերթական դեպքն է արձանագրվել

13 Նոյեմբեր, 2024 14:36
Բնակարանային գողության հերթական դեպքն է արձանագրվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 11:15-ին, Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է տվել Սիսիան համայնքի Ցղունի բնակավայրի մի բնակիչ: Նոյեմբերի 11-ի ցերեկը պատուհանը հրել-բացել ու մտել էին նրա տուն և ննջասենյակի զգեստապահարանից գողացել 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ:

Մեկնել են Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողներ:

Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են նույն բնակավայրի բնակիչ 22-ամյա երիտասարդն ու Սիսիանի բնակիչ 44-ամյա տղամարդը: Երկուսն էլ խոստովանել են արարքը և ներկայացրել դիմում-մեղայական:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին