Կարևոր իրադարձություններ

Որքան են կազմել խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները

28 Հոկտեմբեր, 2024 11:26
Որքան են կազմել խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին