Կարևոր իրադարձություններ

Վրաստանում մշակվել է քվեաթերթիկների 100%-ը. խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը»

27 Հոկտեմբեր, 2024 18:46
Վրաստանում մշակվել է քվեաթերթիկների 100%-ը. խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը»

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի 150 պատգամավորի։ Մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։

«Վրացական երազանքի» օգտին («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն»), քվեարկել է ընտրողների 53,92 %-%-ը։

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ։

 

«Փոփոխությունների կոալիցիա»՝ («Ախլի»-ի, «Գիրչի — առավել ազատության» և «Դրոա» ) – 11,04 %,
 
«Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ - 10,16%;
 
«Ուժեղ Վրաստան» միավորում («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») –8,81 %;
 
«Վրաստանի համար» – 7,77 %։

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը։ 

«Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին