Երևանում կայացած «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում շքեղ հաղթանակ է տոնել գերծանր քաշային շիրակցի Դավիթ Չալոյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Արդեն 2-րդ ռաունդում հուժկու հարվածաշարի շնորհիվ Չալոյանը ռինգի հատակին տապալել է Պակիստանի ներկայացուցիչ մինչև այդ անպարտելի Թեյմուր Խանին և դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։
Այս միջոցառմանը Հայաստանի 3 ուժեղագույն բռնցքամարտիկները` Դավիթ Չալոյանը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, տպավորիչ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում։