Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 23 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկել է 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում է պահել 105 և 115 կգ:
Երկամարտի 200 կգ արդյունքով նա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է: