Կարևոր իրադարձություններ

Ինտեր-Յուվենտուս խաղում Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

27 Հոկտեմբեր, 2024 23:23
Ինտեր-Յուվենտուս խաղում Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել «Յուվենտուսի» դեմ։

Հանդիպումն ավարտվել է 4:4 հաշիվով։

Խաղի 35-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 2:2։

Սա հայազգի ֆուտբոլիստի առաջին գոլն է ընթացիկ մրցաշրջանում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին