Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

28 Հոկտեմբեր, 2024 11:02
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած  անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2024թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: 

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանն անդրադարձավ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: 

Ամփոփվեցին բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները: 

Այնուհետև քննարկվեցին ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվեցին համապատասխան որոշումներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին