Կարևոր իրադարձություններ

Պլանային ջրանջատում կլինի Սյունիքում

28 Հոկտեմբեր, 2024 10:17
Պլանային ջրանջատում կլինի Սյունիքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 8:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 20:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի՝ Գորիս քաղաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հալիձոր, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Սպանդարյան, Իշխանասար, Աշոտավան, Հացավան գյուղերի և  հարակից իրավաբանական բաժանորդների, Սառնակունք և Նորավան բնակավայրերի իրավաբանական բաժանորդների, Շաքի բնակավայրի և իրավաբանական բաժանորդների, «Արարատ» Ճան/Շին-ի    ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին