Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 190 դեպք

28 Հոկտեմբեր, 2024 13:29
Բացահայտվել է հանցագործության 190 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-ից 28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնցից՝ 1-ը նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության` 16, ֆիզիկական ներգործության` 15, անձնական ունեցվածքի գողության` 12, հոգեկան ներգործության` 10, hամակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության և վարժական հավաքներից խուսափելու՝ 4-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սառը զենքի հայտնաբերման, մարդու առևանգման, ինքիրավչության ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ցուցմունք տալուց հրաժարվելու, ալիմենտ չվճարելու, քրեակատարողական հիմնարկում արգելված իրեր և առարկաներ պահելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավտոմեքենայի գողության, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության, բնակարանային գողության, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության 1 դեպք։

Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 2 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին