Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։
Այս մասին հայտնում է Miss Universe Armenia-ը։ 32-ամյա հայ մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա 32 տարեկան է, ազգությամբ հայ է։ «Ես հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու Հայաստանը Miss Universe համաշխարհային մրցույթում»,- գրել է Էմման։ Էմմա Ավանեսյանը փոխարինել է «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան, որ չի կարող երկիրը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով:
View this post on Instagram