Կարևոր իրադարձություններ

Չորս մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից

27 Հոկտեմբեր, 2024 23:38
Չորս մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից

Ծանրամարտիկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) դարձել է Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։

Գառնիկ Չոլակյանը (61 կգ)՝ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն։ 

Ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) ևս ոսկի է նվաճել:

Ժորա Գրիգորյանը (55 կգ քաշային կարգ) հաղթող է ճանաչվել Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին