Կարևոր իրադարձություններ

Բոլորիս պատասխանատվությունն է՝ այլևս հոկտեմբերի 27, մարտի 1 չլինի. Արթուր Հովհաննիսյան

27 Հոկտեմբեր, 2024 18:33
Բոլորիս պատասխանատվությունն է՝ այլևս հոկտեմբերի 27, մարտի 1 չլինի. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն գրել է.

«Ինձ համար միանշանակ է, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ ԼՂ հիմնախնդրի շուրջ, միանշանակ է նաև, որ ահաբեկիչներին իջեցված հրահանգները եկել էին ոչ Հայաստանից:

Եվ հիմա բոլորիս պատասխանատվությունն է, որ այլևս հոկտեմբերի 27 չլինի, որ այլևս մարտի 1 չլինի, որ այլևս

Ժողովրդի իշխանությունը չզավթվի:

Փա´ռք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար անմահացած մեր բոլոր հայրենակիցներին:

Կեցցե՜ ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՜ ազատ հայ ժողովուրդը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին