ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։
Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել են նաև տանիքի այդ հատվածի ջրահեռացման համակարգերը:
Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել:
Տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Շուրջ 1200 քմ մակերեսով տանիքային հատվածի վերանորոգումը տևել է 6-7 ամիս: