Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի փոխնախարարը Նյու Դելիում մասնակցել է ծառատունկի

06 Օգոստոս, 2024 20:41
Շրջակա միջավայրի փոխնախարարը Նյու Դելիում մասնակցել է ծառատունկի

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Մայր բնության համար տնկի» խորագրով արշավի շրջանակներում մասնակցել է ծառատունկի։

Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակացությամբ Նյու Դելիում մեկնարկ է տրվել «Մայր բնության համար տնկի» խորագրով արշավին՝ պիպալ ծառի/թզենու (ficus religiosa) տնկմամբ։ Այս համատեքստում ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի մոտակայքում կազմակերպել է ծառատունկ, որին մասնակցել են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհայը, դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանում հնդկական համայնքի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

 

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշեց, որ այս միջոցառումը ոչ միայն կբարելավի մեր քաղաքի էկոլոգիան, այլև կդառնա ապագայի հանդեպ մեր մտահոգության հրաշալի խորհրդանիշ։ Ծառատունկը լավագույն ներդրումն է քաղաքի բարօրության և երեխաների ապագայի համար։ Օրը հիշարժան է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ կանաչապատման գործում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին