Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է Արցախից բերված մեծ քանակի զենք-զինամթերք

08 Հուլիս, 2024 23:45
Հայտնաբերվել է Արցախից բերված մեծ քանակի զենք-զինամթերք

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հերթական հաջողությունն են գրանցել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մասնավորապես, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է ու այնտեղից բերված զենք-զինամթերքը թողնում է Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող քանդված շինության տարածքում։

Դեպքի վայր մեկնած Վաղարշապատի ոստիկանները քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր, ատրճանակներ, պայթուցիկներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զենք ու զինամթերք։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին